Տեղեկատվություն Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների և նրանց առաջադրած ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ

12.06.2026

image

Դատական դեպարտամենտը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2026 թվականի մայիսի 18-ի թիվ 44-Ա հրամանը՝ 2026 թվականի հուլիսի 3-ին Դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին և ղեկավարվելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի՝ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովի անդամների ընտրության և թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամների ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար 2026 թվականի մայիսի 22-ին հայտարարել է մրցույթ:

Դատական դեպարտամենտի ղեկավարի 2026 թվականի մայիսի 21-ի թիվ 25 հրամանով կազմավորվել է Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրության նպատակով մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) և հաստատվել վերջինիս անհատական կազմը:

Մրցութային հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 9-ի նիստում, ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 2-րդ կետով, 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով և Հավելված 3-ի 12-րդ և 16-րդ կետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ներկայացնել՝

1.«Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Մանուշ Մարալչյան) առաջադրված Արտակ Մնացականյանի թեկնածությունը,

2.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արաքս Մելքոնյան) առաջադրված Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը,

3.«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Էլինա Խաչատրյան) առաջադրված Մելիք Մելիքյանի թեկնածությունը,

4.«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Ռուբեն Մելիքյան) առաջադրված Արմինե Թումասյանի թեկնածությունը,

5.«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան) առաջադրված Արթուր Մկրտչյանի թեկնածությունը,

6.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (գործադիր տնօրեն՝ Սոնա Այվազյան) առաջադրված Անուշ Հակոբյանի թեկնածությունը,

7.«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Լուսինե Հակոբյան) առաջադրված Լուսինե Հակոբյանի թեկնածությունը,

8.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Արթուր Սաքունց) առաջադրված Մարիամ Անտոնյանի թեկնածությունը:

Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի և Որոշման Հավելված 3-ի 17-րդ կետի իրավակարգավորումների պահանջներով՝ հրապարակվում են նաև Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների կենսագրությունները:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

 

 

Կիսվել

ֆայլեր