ՀԱՂՈՐԴՈՒՄ
18.03.2022
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում արված վերահաստատման գրառմանը՝ տեղեկացնում ենք, որ մարտի 18-ի ժամը 18-00-ի դրությամբ Դատական դեպարտամենտ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման բանալիները կամ դրանց վերադարձման վերաբերյալ որևէ գրություն մուտք չի եղել:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն