ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների և նրանց ներկայացրած թեկնածուների վերաբերյալ
30.06.2020
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ (այսուհետ՝ Թեկնածուներ) ներգրավելու համար մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ձևավորված մրցութային հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ սահմանված իրավակարգավորումների պահանջներով, հրապարակում է Թեկնածուներ ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ և Թեկնածուների կենսագրությունները.
1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Ս. Այվազյան:
Թեկնածու՝ Դավիթ Լևոնի Հակոբյան:
2. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կ. Զադոյան:
Թեկնածու՝ Սյուզաննա Արմենակի Սողոմոնյան:
3. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահ Ա. Մելքոնյան:
Թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան (կենսագրությունը հայերեն լեզվով չի ներկայացվել, հայերեն լեզվով ներկայացվելուն պես այն կհրապարակվի):
Մրցութային հանձնաժողով
ֆայլեր