Տեղեկատվության լրացում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների և նրանց առաջադրած ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ

26.06.2026

image

 

2026 թվականի հուլիսի 3-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող երեք անդամների ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 9-ին, ամփոփելով մրցույթի արդյունքները, Դատավորների ընդհանուր ժողովին էր ներկայացրել Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների 8 թեկնածու :

2026 թվականի հունիսի 25-ին «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան) առաջադրված թեկնածու Արթուր Մկրտչյանը ներկայացրած դիմումով հրաժարվել է Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածությունից:

 

Կիսվել