Տաթևիկ Հովհաննեսի Սուջյան (դատավոր չհանդիսացող անդամ)

image

Ծննդյան թիվ, վայր

06 հուլիսի 1989թ,Շիրակի մարզ, ք. Արթիկ

 

Կրթություն

2012 - 2016 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա

2010 - 2012 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա

2006 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ

 

Գիտական աստիճան, կոչում

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ատենախոսության թեման

«Վճռաբեկությունը՝ որպես դատական ակտերի վերանայման ձև ՀՀ քրեական դատավարությունում»

Աշխատանքային փորձ

2019 թվականից առայսօր - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ

2019 թվականի փետրվարի 1-ից առայսօր - ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի փետրվարի 1- ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ

2017 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբեր - ՀՀ ԱԺ փոխնախագահի խորհրդական
2017-2019թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ

2014-2016թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս

2016 - 2017թթ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

2014 - 2016թթ. - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական

2012-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, փորձագետ

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին

2022 թվականի հունվարից առայսօր - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ

2019-2021թթ. - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար

2019 թվականից առայսօր – ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ (համաձայնությամբ)

2020 թվականի ապրիլից առայօր – ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ (համաձայնությամբ)

2014 թվականից առայսօր – ԵՊՀ իրավագիտության ֆակուլետի գիտական խորհրդի քարտուղար

 

Փորձագիտական աշխատանք

2022 - Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար (“Justice Academy Distance Learning Program” in Armenia) ծրագրի փորձագետ: «Հեռաուսուցման դասընթացների մշակում Արդարադատության ակադեմիայի համար» ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բյուրոյի կողմից և իրականացվել է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ գործընկերությամբ

2021-2022թթ. – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բյուրոյի աջակցությամբ Արևելք արևմուտք կառավարման (East West Management) ինստիտուտի հետ համատեղ ՀՀ արդարադատության ակադեմիայի համար կիբեռհանցավորության դեմ պայքարի, անմեղության կանխավարկածի և ապացուցման բեռի, ապօրինի հարստացման դեպքերի քննության հիմնախնդիրների վերաբերյալ կրթական և վերապատրաստման ծրագրեր մշակող՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փորձագիտական խմբի անդամ

2018 թվականի մարտից 2018 թվականի դեկտեմբեր – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բյուրոյի աջակցությամբ Հանրային կառավարման ազգային ակադեմիայի (NAPA, ԱՄՆ) հետ համատեղ՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի համար հակակոռուպցիոն օրենսդրության և մարդու իրավունքների վերաբերյալ կրթական և վերապատրաստման

ծրագրեր մշակող՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փորձագիտական խմբի անդամ

2016թ., 2015թ. - ՀՀ արդարադատության ակադեմիա, «Քրեական դատավարության արդի հիմնախնդիրները» դասընթացի շրջանակներում դատավորների օգնականների վերապատրաստում

2015թ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության աջակցության ծրագիր», փորձագետ

2014թ. - Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության ծրագիր, քրեակատարողական օրենսդրության, դատապարտյալների, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների հարցերով ազգային կարճաժամկետ փորձագետ

2014թ. - Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունի/Իրավունքի նախաձեռնություն հայաստանյան ներկայացուցչություն, քրեական գործերով պաշտպանության իրականացման հմտությունների վերաբերյալ ուսանողական ձեռնարկը մշակող աշխատանքային խմբի անդամ

2013 թ. ՀՀ դատավորների դպրոց, «Իրավաբանական գիր և վերլուծություն» դասընթացի շրջանակներում դատավորների օգնականների վերապատրաստում

Հրապարակումներ

Հեղինակ և համահեղինակ է 2 մենագրությունների, 2 դասագրքերի և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների:


Այլ տեղեկություններ

2022 թվականի մարտի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բյուրոյի աջակցությամբ ծրագրի աջակցությամբ Արևելք արևմուտք կառավարման (East West Management) ինստիտուտի հետ համատեղ ծրագրի շրջանակում անչափահասներին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի դատավարական առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Ծաղկաձոր քաղաքում դատավորների, դատախազների և քննիչների համար կազմակերպված երկօրյա սեմինարին:

2021 թվականի հոկտեմբերի 4-7-ը դատավորների, դատախազների և քննիչների համար վերապատրաստումներ է անկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բյուրոյի աջակցությամբ ծրագրի աջակցությամբ Արևելք արևմուտք կառավարման (East West Management) ինստիտուտի հետ համատեղ ջանքերով ՀՀ արդարադատության ակադեմիայի համար մշակված՝ կիբեռհանցավորության դեմ պայքարի, անմեղության կանխավարկածի և ապացուցման բեռի, ապօրինի հարստացման դեպքերի քննության հիմնախնդիրների վերաբերյալ մշակված դասընթացների շրջանակում։

2018 թվականի հոկտեմբերի 17-27-ը «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում որպես հայկական պատվիրակության անդամ մասնակցել է «Օրենքի գերակայություն. դատական իշխանություն» խորագրով ԱՄՆ կազմակերպված ուսումնական այցին։

2022 թվականի սեպտեմբերի 23-ին ԴԸԺ-ի կողմից ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ՝ 4 տարի ժամկետով: