Էլինա Յուրիի Գյուրջյան (դատավոր չհանդիսացող անդամ)
Կրթություն
2006–2010 թթ.-ին սովորել է «Երևանի Հրաչյա Աճառյան» համալսարանում, ստացել իրավագիտության բակալավրի աստիճան։
2010–2012 թթ.-ին սովորել է ՀՀ ԿԳՆ «Գիտությունների ազգային ակադեմիա» ԳԿՄԿ-ում, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2014-2015 թթ.-ին սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում (ՀՀ փաստաբանական ակադեմիա), 2015թ․ ապրիլից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։
Աշխատանքային փորձ
21.07.2012 թ․-ից մինչև 28.09.2013 թ․ աշխատել է էջմիածնի քաղաքապետարանի ինֆորմացիայի վերլուծության և արտաքին կապերի բաժնում, 28.09.2013թ․-ից 12.01.2015 թ․՝ իրավաբանական բաժնում որպես իրավաբան։
21.04.2015 թ․-ից մինչև 25.07.2016 թ․ աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ում, որպես փաստաբան։ Նույն կազմակերպությունում աշխատել է նաև 30.10.2020 թ․-ից 28.02.2021 թ․ որպես փաստաբան և դասընթացավար՝ համատեղությամբ։ Նույն ժամանակահատվածներում համագործակցել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի հետ։
2016թ–ից սկսած զբաղվում է անհատական փաստաբանական գործունեությամբ։
2017 թվականի փետրվարից դեկտեմբեր ամիսներին համագործակցել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հետ «2017 խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակում։
2018թ․ դեկտեմբերից մինչ օրս «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում համագործակցում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ որպես իրավաբանական թիմի անդամ։
2019թ․ սեպտեմբերից մինչ օրս ներգրավված է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի ծրագրերում որպես իրավաբան-փորձագետ։
Բարձրագույն դատական խորհրդի 26․09․2023թ․ թիվ ԲԴԽ-84-Ո-248 որոշմամբ ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ՝ 4 տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
«Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն․ Արդար դատաքննության իրավունք Հայաստան», «Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում» հետազոտությունների համահեղինակն է։
Կոնտակտային տվյալ