ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

2024 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշումների համաձայն՝ սկսել է 45 դատավորի գործունեության գնահատման գործընթաց որոնցից 41 դատավորի գործունեության գնահատումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված դատավորների գործունեության գնահատման հերթական ժամանակացույցին համապատասխան, իսկ 4 դատավորի գործունեության գնահատումն իրականացվել է արտահերթ կարգով, որի համար հիմք է հանդիսացել դատավորների նախաձեռնությունը: Հանձնաժողովը 1 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը վաղաժամ դադարեցրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքով: Միաժամանակ Հանձնաժողովը հաստատել և ավարտել է 2023 թվականից փոխանցված շուրջ 10 դատավորի գործունեության գնահատման գործընթացը:
Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի՝ «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշմամբ սահմանված գնահատման նոր կարգի ու մեթոդաբանության, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-172 որոշմամբ հաստատված նոր ժամանակացույցին համաձայն՝ Հանձնաժողովն սկսվել է ևս 5 դատավորի գործունեության գնահատման գործընթաց, որը դեռևս չի ավարտվել:
Հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման գործընթացն իրականացնելու նպատակով սահմանված կարգով Դատական դեպարտամենտից պահանջել, ստացել և իրականացրել է շուրջ 480 դատական գործի ուսումնասիրություն, ամփոփել՝ գնահատվող դատավորների կայացրած դատական ակտերի, բողոքարկված և բեկանված դատական ակտերի, գնահատվող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ գնահատվող դատավորի դրսևորած վերաբերմունքի, դատավորի կողմի իրականացված գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ գնահատման նոր կարգի և մեթոդաբանության համաձայն նաև՝ դատարանի նախագահի կողմից լրացված հարցաթերթիկներն ու դատարանի այլ դատավորների միջին կատարողականի հետ անհատական կատարողականի հարաբերակցության վերաբերյալ տեղեկատվությունը:
Այսպիսով, 2024 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կայացվել է դատավորի գործունեության գնահատում իրականացնելու (սկսելու) մասին 50 որոշում[1], գնահատման արդյունքներով հաստատվել է դատավորի գործունեության գնահատման արդյունքների մասին 44 որոշման նախագիծ, ապա կայացվել 44 վերջնական որոշում, 1 որոշում՝ դատավորի գործունեության գնահատման գործընթացը դադարեցնելու մասին, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ դատավորների անձնական գործերին կցելու համար, իսկ 5 դատավորի գործունեության գնահատման գործընթաց դեռևս չի ավարտվել:
- 2024 թվական
Իրականացված (սկսված) գնահատումների քանակը |
Հաստատված նախագծերի քանակը |
Վերջնական որոշումների քանակը
|
Հերթական գնահատումների քանակը |
Արտահերթ գնահատումների քանակը |
Չավարտված գնահատումների քանակը |
50[2] |
44 |
44 |
40 |
4 |
5 |
[1] «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատավորի գործունեության գնահատման արդյունքների գաղտնիության պահանջից ելնելով՝ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակվում են միայն քանակական տվյալներ:
[2] Հանձնաժողովը 1 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը վաղաժամ դադարեցրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքով: