ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.06.2022
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի հունիսի 27-ի թիվ 27-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Օրակարգում ներառված է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: