background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Վերաքննիչ քրեական դատարան

Դատարանի մասին

Աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն են՝
1) վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Դատարան).
2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
3) վերաքննիչ վարչական դատարանը:

Դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով

Դատարանում քրեական գործերով վարույթի կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Դատարանը գործում է՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.
Դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Դատարանի նախագահը՝ ի լրումն դատավորի լիազորությունների՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:

Դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:
Օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ, որոնք նշանակվում և ազատվում են դատավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Դատարանն ունի աշխատակազմ, որը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։

Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Գարեգին Նժդեհի 23 հասցեում,
հեռախոս՝ (+37410) 44-88-94 (106, 153):