ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի շնորհավորանքը` կին դատավորներին և դատական համակարգի ներկայացուցիչներին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2021

image

          Հարգելի՛ կանայք և աղջիկներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ մայրության և գեղեցկության  տոնի առթիվ։ 

Համոզված եմ, որ Ձեզ վստահված դժվարին և պատասխանատու աշխատանքը կատարում եք պարտքի խոր գիտակցումով։

 Իրավաբանի մասնագիտությունը նույնպես կնոջ զգոնության, հեռատեսության և խոհեմության կարիքն ունի, և պատահական չէ, որ Ֆեմիդան է արդարադատության խորհրդանիշը՝ փակ աչքերով մարմնավորելով անաչառությունը, կշեռքով՝ արդարությունն ու հավասարությունը, սրով՝ օրենքի ուժը։

Անաչառությունը, արդարությունն ու օրենքի ուժը թող դառնան այն հզոր շարժիչները, որոնք կառաջնորդեն Ձեզ ամենօրյա աշխատանքում։

          Մաղթում եմ քաջառողջություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր Հայրենիքի։

 

Հարգանքով՝

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան