Հանդիպում Ինտերպոլի ներկայացուցիչների հետ
30.04.2026
Դատական դեպարտամենտում դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում Ինտերպոլի Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր ծրագրի հիմնական սպա Աննա Սարգսյանի և Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի միջազգային համագործակցության բաժնի պետ Սիրանուշ Ավետյանի հետ: Հանդիպմանը Աննա Սարգսյանը ներկայացրել է Ինտերպոլի շրջանակում երեխաների պաշտպանությանն ուղղված Safeguarding ծրագրի հիմնական ուղղությունները, որի նպատակն է երեխաների նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և արձագանքման համակարգերի ամրապնդումը։ Այն իրականացվում է Ինտերպոլի անդամ պետությունների հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի համակարգը՝ ներառելով նաև դատավարական գործընթացները։ Գործընկերները կարևորել են երեխաների նկատմամբ հանցագործությունների արագ հայտնաբերման, կանխման և քննության փուլերին միասնական միջազգային մոտեցումների կիրառումը։ Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաև երեխաների պաշտպանության հարցերում մասնագիտացված կառույցների մասնագետների կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստումների անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին քննարկվել են ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Քննարկմանը մասնակցել են Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ Մարիաննա Դանիելյանը Արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Լիլիթ Ղազինյանը։
նկարներ