ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

21.09.2021

image

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում  եմ  համազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն և միասնականություն, ժողովրդին՝ բարեկեցություն, բարօրություն ու նորանոր ձեռքբերումներ։

Հավերժ փառք մեր երկրի և Արցախ աշխարհի անկախության ու ինքնորոշման համար մարտնչած հայորդիներին, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարի զինծառայողներին, ազատամարտիկներին ու կամավորականներին։

Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում մեր պետության որդեգրած օրակարգի հետևողական իրականացման բարեմաղթանքներով,

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան