ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ՈՒՂՂՎԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ

17.11.2021

image

 

Հարգելի´ գործընկերներ,

Օրենքների մեկնաբանությունները մշտապես դիտարկվել են որպես դրանց բովանդակության գործնական ու գիտական էության խորը ուսումնասիրության արդյունք, իսկ երբ ուսումնասիրության հեղինակները գործող դատավորներ են, ապա հետազոտության դերն ու նշանակությունն արդարադատություն իրականացնող մարմինների համար դառնում են էլ ավելի օգտակար և համոզիչ։

Լույս տեսած հետազոտության շրջանակներում կատարված մեծածավալ աշխատանքի շնորհիվ հաջողվել է վեր հանել քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործնական կիրառման առկա խնդիրները, առաջարկել ուշադրության արժանի լուծումներ և օրենսդրության հետագա զարգացման համար օգտակար առաջարկություններ։ Կատարված հետազոտությունն անվիճելիորեն օգտակար կլինի ոչ միայն դատավորների, այլ նաև մյուս իրավակիրառողների ու ոլորտն ուսումնասիրող գիտնականների համար և կնպաստի հասարակության անդամների իրավական իրազեկվածության աստիճանի բարձրացմանը։

Ձեր բազմազբաղ և պատասխանատու առօրեական գործունեությանը զուգահեռ կատարված նմանօրինակ մեծածավալ աշխատանքը, անշուշտ, արժանի է գնահատանքի։

Շնորհավորում եմ համահեղինակած աշխատության լույսընծայման կապակցությամբ և մաղթում մասնագիտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

 

Հարգանքով՝        

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ,                 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ,  ՊՐՈՖԵՍՈՐ  

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ