ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
08.03.2022
Հարգելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Գարնանային այս տոնի խորհուրդն առանձնահատուկ է բոլորիս համար, այն առիթ է մեծարելու հայ կնոջն ու արժևորելու նրա տիտանական ներդրումն ու բացառիկ դերը մեր հասարակության և պետության կայացման գործում:
Բոլոր ժամանակներում կանայք կատարել են ազգապահպան առաքելություն, ծնել և դաստիարակել Հայրենիքի իսկական պաշտպանների, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը չեն խնայել հանուն մեր երկրի անվտանգության ապահովման ու ազգային արժեքների պահպանման:
Տարեցտարի նկատելի է պետական համակարգում՝ այդ թվում դատական իշխանությունում, ինչպես նաև հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց ներգրավվածության ավելացումը՝ բարձր պրոֆեսիոնալիզմի հաջողված բազմաթիվ դրսևորումներով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական ու գործնական հաջողություններ և ամենայն բարիք՝ բոլոր նախաձեռնություններում:
Թող մշտապես խաղաղություն ու բարօրություն տիրի մեր Հայրենիքում ու մեր ընտանիքներում:
Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի նախագահ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ