ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
21.09.2022
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Մեր Երկրի ամենանվիրական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ, անկեղծ հավատով, որ գալիք բոլոր ձեռբերումներն ու հաղթանակները կայանալու են հանուն և ի փառս Մեր Հայրենիքի:
Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր հայորդիներին, որոնք անգամ կյանքի գնով իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման և պահպանման սրբազան գործում:
Վստահ եմ, յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության բարձր արժեքը:
Այսօր քան երբևէ պետք է լինենք առավել քան միասնական՝ համատեղ ուժերով հաղթահարելու Մեր Երկրի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու մարտահրավերները:
Շնորհավորելով համազգային տոնի առթիվ, Մեր Երկրին ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն:
Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջարի հայորդիների հիշատակին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապդման գործում Մեր Պետության կողմից որդեգրած համամարդկային արժեքների հետևողական իրականացման բարեմաղթանքներով՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ