Մեդիայի հետ համագործակցության ամրապնդման հարցերը՝ ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների համատեղ աշխատաժողովում
25.05.2026
Բարձրագույն դատական խորհուրդը շվեդ գործընկերների հետ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների համար երկօրյա աշխատաժողով էր կազմակերպել:
Հանդիպմանը մասնակցող դատավորները, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները երկխոսել են լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերը։
Շվեդ գործընկերների հետ իրականացվող թվով երրորդ հանդիպումը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին ծանոթանալ դատական նիստերի լուսաբանման շվեդական փորձին և ներկայացնել հայաստանյան լրատվամիջոցներ-դատարաններ հաղորդակցման առանձնահատկությունները։
Պանելային քննարկումը վարել են ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, Իրավախորհրդատու և ծրագրերի ղեկավար Լինա Վալլենբերգը, ավագ դատավոր, ծրագրի համակարգող Բյորն Լինդենը, ավագ դատավոր Պատրիկ Ալմը, հաղորդակցության ավագ պատասխանատու Յենս Մաթսոնը:
նկարներ