background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 03Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.06.2025

2025 թվականի հունիսի 6-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի` «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 46-51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

                                                                                                                                Ո Ր Ո Շ Ե Ց

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ նշանակել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին (վարչական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                      ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

06 հունիսի 2025թ.

ք. Երևան

 

Ֆայլ