Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 04Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2025

2025 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 11-րդ և 17-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի՝ 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 75-76-րդ և 53-70-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

                                                                                                                       Ո Ր Ո Շ Ե Ց

 

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ ընտրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին՝ 4 տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                         ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 

 

03 հոկտեմբերի 2025թ.

ք. Երևան

Ֆայլ