Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 01Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2026

2026 թվականի փետրվարի 20-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի` «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 46-51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

                                                                                                     Ո Ր Ո Շ Ե Ց

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ նշանակել.

  1. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին (քրեական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով,
  2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին (քաղաքացիական մասնագիտացմամբ)՝ 4 տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ                                     ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

20 փետրվարի 2026թ.

ք. Երևան

 

Ֆայլ