ԲԴԽ-44-Ո-125 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
28.04.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի ապրիլի 28-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 122-րդ հոդվածի 1-ին մասով, 124-րդ հոդվածով, Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացման բաժիններով՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. ապրիլի 28
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2022 թվականի ապրիլի 28-ի
թիվ ԲԴԽ-44-Ո-125 որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
(ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ԳՐԻԳՈՐՅԱՆ Լևոն Վաղարշակի |
1962թ. ք. Երևան |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Դատարանի նախագահ |
|
2․ |
ՍՏԵՓԱՆՅԱՆ Տաթևիկ Լևոնի |
1982թ. ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
3. |
ԹՈՐՈՍՅԱՆ Գոռ Գագիկի |
1985թ. Լոռու մարզ, ք. Կիրովական |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Դատավոր |
|
4. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Դիանա Ռոմանի |
1987թ․ ք.Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |
|
5. |
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Պավել Դավիթի |
1988թ. ք. Երևան |
«Լեքսհաբ» ՍՊԸ փաստաբանական ընկերություն |
Ի.Գ.Թ., Դասախոս, «Լեքսհաբ» ՍՊԸ փաստաբանական ընկերության տնօրեն |
|
6. |
ՈՍԿԱՆՅԱՆ Արմիդա Արմենի |
1986թ. Սյունիքի մարզ, ք. Քաջարան |
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատարանի նախագահ |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
(ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
1․ |
ՄԱՐԱԲՅԱՆ Սերգեյ Ռուբիկի |
1981թ. Վրաստանի Հանրապետություն, Ախալքալաքի շրջան, գ. Խոսպիո |
Վերաքննիչ քրեական դատարան |
Դատավոր |
2․ |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մնացական Հայկի |
1985թ. Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս |
Վերաքննիչ քրեական դատարան |
Դատավոր |
3. |
ԱՄԻՐՅԱՆ Կարեն Սուրենի
|
1989թ., Տավուշի մարզ, ք. Իջևան | ՀՀ գլխավոր դատախազություն |
Ի.Գ.Թ., Ասիստենտ, Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ |
4. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Արտաշեսի |
1989թ. ք. Երևան |
Արդարադատության նախարարություն |
Ի.Գ.Թ., Դասախոս, Նախարարի տեղակալ |
Ֆայլ