ԲԴԽ-79-Ո-260 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.08.2022
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի օգոստոսի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի թիվ ԲԴԽ-74-Ո-240 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունը և ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հանրապետության նախագահի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 1-ի «Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-74-Ո-240 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունն ընդունել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. օգոստոսի 15
ք. Երևան
Ֆայլ