background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ԲԴԽ-14-Ո-30 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԵՎ ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2024

     2024 թվականի փետրվարի 19-ին, դռնփակ նիստում, քննարկելով Հանրապետության նախագահի կողմից 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ ՀՆ-145-24 գրությամբ ներկայացված առարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հանրապետության նախագահի կողմից 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ ՀՆ-145-24 գրությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի «Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու համար Մհեր Պետրոսյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-13-Ո-28 որոշման վերաբերյալ ներկայացված առարկությունն ընդունել:

2. Մհեր Պետրոսյանին հանել Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                 Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

               2024թ. փետրվարի 19

                           ք. Երևան 

 

Ֆայլ