ԲԴԽ-49-ԱՈ-4 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/3613/05/24 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.05.2024

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
 

                                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

           1. Լիազորել Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Լուսինե Կարենի Քոսյանին (անձնագիր՝ BA2430420, տրված՝ 24.06.2015թ., 003-ի կողմից) թիվ ՎԴ/3613/05/24 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։ 

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

           

                                                                                                                                                                                                            Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

               2024թ. մայիսի 6

                       ք. Երևան    

Ֆայլ