ԲԴԽ-108-Ո-264 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18.11.2024
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
2024թ. նոյեմբերի 18
ք. Երևան
Ֆայլ