ԲԴԽ-114-ԱՈ-7 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-10-ԱՈ-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.12.2024

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 27-ի «Նախնական հարցազրույց անցկացնելու նպատակով փորձագետներ ընտրելու մասին» թիվ ԲԴԽ-10-ԱՈ-3 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման նախաբանում  «07.02.2024 թվականի» բառերը փոխարինել «04.12.2024 թվականի» բառերով,

2) Որոշման 1-ին կետում «Արտաշես Սերգոյանին» բառերը փոխարինել «Տաթևիկ Խաչատրյանին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                                                                Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

        

            2024թ. դեկտեմբերի 9

                        ք. Երևան  

Ֆայլ