ԲԴԽ-3-ԱՈ-1Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ՎԴ/4264/05/11 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.01.2025

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1.Լիազորել Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Լուսինե Կարենի Քոսյանին (անձնագիր՝ AX0585006, տրված՝ 07.01.2025թ., 003-ի կողմից) թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ՝ վերջինիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները։ 

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

           

                                                                                                Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

               2025թ. հունվարի 15

                       ք. Երևան    

Ֆայլ