ԲԴԽ-3-ԱՈ-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ԵԴ2/3026/02/24 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒՍԻՆԵ ԿԱՐԵՆԻ ՔՈՍՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15.01.2025
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Լիազորել Դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Լուսինե Կարենի Քոսյանին (անձնագիր՝ AX0585006, տրված՝ 07.01.2025թ., 003-ի կողմից) թիվ ԵԴ2/3026/02/24 քաղաքացիական գործով հանդես գալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններում՝ վերջինիս վերապահելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր իրավունքները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք. Երևան
Ֆայլ