ԲԴԽ-59-ԱՈ-6 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2025

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ԲԴԽ-46-Ո-91 և թիվ ԲԴԽ-46-Ո-92 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արմեն Գևորգի Խաչատրյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ԲԴԽ-46-Ո-91 և թիվ        ԲԴԽ-46-Ո-92 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

         

         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                 Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                                                 

               

                2025թ սեպտեմբերի 5

                            ք. Երևան 

Ֆայլ