ԲԴԽ-62-ԱՈ-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ ԵԴ2/3026/02/24 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱԹԵՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.09.2025

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Լիազորել Դատական դեպարտամենտի Վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Սամվելի Կարապետյանին (նույնականացման քարտ՝ 005632328, տրված՝ 18.10.2017թ., 006-ի կողմից) թիվ ԵԴ2/3026/02/24 քաղաքացիական գործով հանդես գալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններում՝ վերջինիս վերապահելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր իրավունքները:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է երեք տարի ժամկետով:

 

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

           

                                                                                                  Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

               2025թ. սեպտեմբերի 15

                         ք. Երևան    

Ֆայլ