ԲԴԽ-78-Ն-28 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.10.2025
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,
- Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քրեական դատարան» բառերով,
- Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Նարեկ Գաբրիելյան» բառերը փոխարինել Մարինե Մելքոնյան» բառերով,
- Որոշման Հավելված 4-ի աղյուսակի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 30
ք. Երևան
Ֆայլ