ԲԴԽ-8-ԱՈ-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26.01.2026
2026 թվականի հունվարի 26-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 29-ին կայանալիք նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. հունվարի 26
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2026թ. հունվարի 26-ի թիվ
ԲԴԽ-8-ԱՈ-2 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
|
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի ազգանունը, անունը, մասնագիտացումը: |
|
Թումանյան Կարեն |
29.01.2026թ. - (հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին) Կարեն Ստեփանյան։
|
|
Հայրապետյան Աշոտ |
29.01.2026թ. - (հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին) Մհեր Հայրապետյան:
|
|
Հարությունյան Արմենուհի |
29.01.2026թ. - (հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին) Տաթևիկ Խաչատրյան։
|
Ֆայլ