ԲԴԽ-13-ԱՈ-3 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.02.2026

Հաշվի առնելով, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունները (կարծիքները) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից հաստատվելուց հետո անդամ-պետությունների համար դառնում են հանձնարարականներ (recommendations), նպատակ հետապնդելով                       անդամ-պետություններում ապահովել միասնական (unification) դատական քաղաքականություն, հաշվի առնելով, որ այդ եզրակացություններում (կարծիքներում) ամրագրված դրույթները վերաբերում են դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իշխանության թևերի հետ հարաբերակցությանը, դատական համակարգի ձևավորման և գործառույթների արդյունավետության բարձրացմանը, դատական ընթացակարգերի կատարելագործմանը, դատավորի կարգավիճակին, նրա ընտրության, աշխատանքի գնահատման, սկզբնական և շարունակական վերապատրաստման, առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկման, ինչպես նաև սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրներին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի   3-րդ մասով՝  Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1․Լիազորել Մերի Գևորգի Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ներկայացնելու նպատակով հանդես գալու Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում։

2․ Առաջարկել Մերի Գևորգի Համբարձումյանին Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացությունների (կարծիքների) վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ամենամյա զեկույցներ:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                 Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

        

            2026թ. փետրվարի 9

                       ք. Երևան  

Ֆայլ