ԲԴԽ-22-Ն-4 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.03.2026

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

 

                                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1.  Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կիրակոսյան Մակար Գեղամի» բառերը փոխարինել «Սմբատյան Վազգեն Արթուրի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սմբատյան Վազգեն Արթուրի» բառերը հանել,

3) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Կիրակոսյան Մակար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                     Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

             2026թ. մարտի 2

                   ք. Երևան

Ֆայլ