ԲԴԽ-36-Ո-33 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՁԵՎԻ ՈՒ ԿԱՐԳԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՅԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
20.04.2026
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 102-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 103-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 104-րդ հոդվածի 1-ին մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 105.1-րդ, և 110.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
- Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը՝ համաձայն հավելված 4-ի:
- Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 5-ի:
- Սահմանել հատուկ կարգով որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 6-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. ապրիլի 20
ք. Երևան
Ֆայլ