ԲԴԽ-36-ԱՈ-4 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.04.2026

2026 թվականի ապրիլի 20-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի մայիսի 12-ին կայանալիք նիստում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                                         Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

        

            2026թ. ապրիլի 20

                      ք. Երևան  

 

                                                                                                  

                                                                                                  

 

                                                                                                         

Ֆայլ