background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-40-Ո-39 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՌՈՒԲԻՆԱ ԱԹՈՅԱՆԻՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.05.2026

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի ապրիլի   27-ի թիվ ԲԴԽ-29-Ո-Կ-18 որոշումը, նույն թվականի մայիսի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և  3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Ռուբինա Աթոյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ         

                                                                                             Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ        

           

 

                 2026թ. մայիսի 11

                       ք. Երևան

Ֆայլ