background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-42-Ո-42 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.05.2026

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ և «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածներին  հատկացնել համապատասխանաբար 9 199 817 (ինը միլիոն հարյուր իննսունինը հազար ութ հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ և 10 920 000 (տասը միլիոն ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, որից`

1) Դատական դեպարտամենտի և «Հոսիկար Շին» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ             «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրի վարչական շենքում ընթացիկ նորոգման աշխատանքների, ինչպես նաև շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 9 199 817 (ինը միլիոն հարյուր իննսունինը հազար ութ հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ.

2) Դատական դեպարտամենտի և «Դավիթ Հարությունյան Հարությունի» ԱՁ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/06-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված 200 հատ համակարգչային աթոռների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 3 720 000 (երեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ.

3) Դատական դեպարտամենտի և «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ    «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/07-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված 30 հատ հեռուստացույցերի ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 7 200 000 (յոթ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ.

4) Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի       22-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                             

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                           Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

                2026թ. մայիսի 18

                       ք. Երևան

Ֆայլ