Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորության վերաբերյալ
31.10.2022
Տեղեկացնում
ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է
քաղաքացիական մասնագիտացման դատավորի 5 թափուր հաստիք:
Համապատասխան
մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և
ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու
համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:
Ծանոթություն:
Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի նոյեմբերի
3-ը ներառյալ:
Բարձրագույն դատական խորհուրդ