Ցավակցական հեռագիր
05.11.2022
ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին նախագահ Անատոլի Բենիամինի Մաթևոսյանի մահվան կապակցությամբ:
Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: