background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

07.11.2022

image

2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է իր կողմից՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս: Միջնորդությունը Խորհրդի կողմից բավարարվեց:

Դատավոր Էդվարդ Նահապետյանը միջնորդել էր այսօրվա նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ներկայացուցիչ ներգրավել հարցի քննությանը:

Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել