background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

08.11.2022

image

2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ քննարկվող վարույթը հարուցվել է իր կողմից՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս: Միջնորդությունը Խորհրդի կողմից բավարարվեց:

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը  բացարկի միջնորդություններ ներկայացրեց Խորհրդի գիտնական անդամներին, որոնք մերժվեցին, նա նաև գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էլ միջնորդություն ներկայացրին գործով վկա ներգրավելու վերաբերյալ:

Նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա նոյեմբերի 14-ին, ժամը՝ 14:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել