background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

14.11.2022

image

2022 թվականի նոյեմբերի 14-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորը գրավոր միջնորդել էր նիստը երկու շաբաթով հետաձգել, որպեսզի կարողանա ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը գործի քննությանը:

Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել