ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ

05.12.2022

image

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտն իր առանձնացված ստորաբաժանումների աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է ինչպես դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, այնպես էլ սկսնակ իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ:

Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավի Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների (ՀՀ դատարանների) կողմից իրականացվող ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ աշխատանքներում` որպես դատավորի օգնական:

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու և դիմումատուի համաձայնությամբ անձնական տվյալները մշակելու մասին:

Փաստաթղթերն անհարժեշտ է ուղարկել cv@court.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Դատական դեպարտամենտի կադրային բանկում ներառելու համար»:

Դատական դեպարտամենտի կողմից կդիտարկվեն թեկնածությունները և անհրաժեշտ աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հայտերի ընդունման համար վերջնաժամկետ սահմանված չէ:

Կիսվել