Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն
15.12.2022
Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: