background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց

19.12.2022

image

Բարձրագույն դատական խորհրդում այսօր մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ գործի նյութերում հիշատակվող թվով չորս քաղաքացիական գործերով դատավորը չի պահպանել պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները, ինչի հետևանքով խախտվել է հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:

Արդարադատության նախարարության հիմնավորումները լսելուց հետո՝ դատավորի ներկայացուցիչը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որը Խորհրդի կողմից բավարարվեց:

Գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 14:30-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել