background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Հաղորդագրություն 2023 թվականի հունվարի 16-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ

12.01.2023

image

2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունը կազմակերպելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարողը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին և 20-ին ծանուցագրեր է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի 3 դատավորների: 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 2 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին, ինչպես նաև ստացվել է քվեաթերթիկում ներառված դատավորի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովիմասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

Այսպիսով, 2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է մեկ թեկնածու.

 

Կիսվել