background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Դատավորը թույլ է տվել ժամկետների խախտումներ. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելու

17.01.2023

image

Այսօր՝ հունվարի 17-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Արմավիրի մարզի առաջինի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորն իրեն մակագրված քաղաքացիական գործով «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը կայացրել է օրենքով նախատեսված ժամկետից մոտ 9 ամիս հետո, հրապարակել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում օրենքով նախատեսված ժամկետից մոտ 1 տարի, 1 ամիս հետո և որոշումը կողմերին ուղարկել դրանից հետո հաջորդ օրը: Նշված որոշման դեմ դիմումատուի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ բավարարվել է և «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել