background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Օրենքի անհստակությո՞ւն, թե՞ դատավորի կողմից նույն հիմքերով իրար հակասող որոշումներ. ԲԴԽ-ն հեռացավ որոշում կայացնելու

18.01.2023

image

Այսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-ին հոդվածի 3-րդ մասի, 231.2-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին կետի և նյութական իրավունքի նորմի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջների խախտումներ, այն է՝ չնայած այն հանգամանքին, որ թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ ՔԴՕ 231.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ (միաժամանակ փաստելով բողոքի թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետի սահմանման աննպատակահարմարությունը), այնուամենայնիվ, նույն գործով նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա Դատարանն արդեն մեկ այլ՝ 01.10.2007 թվականի որոշմամբ, վարույթ է ընդունել բողոքը:

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 11:55-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել