background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Արդարադատության նախարարությունը պնդում է՝ դատավորը նույն հիմքերով իրարամերժ որոշումներ է կայացրել. դատավորը հակադարձում է՝ հիմքերը բոլորովին այլ են եղել

19.01.2023

image

Այսօր՝ հունվարի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝  դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքի  116-րդ հոդվածի 2-րդ մասի, 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ:

Ըստ նախարարության՝ դատավորը իրարամերժ որոշումներ է կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում, մինչդեռ դատավորի պնդմամբ՝ փաստական տվյալները եղել են տարբեր:

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունվարի 23-ին, ժամը՝ 12:05-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել