background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը. դատավոր Վարդան Սուղյանի արարքում խախտում չկա

23.01.2023

image

Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշեց մերժել Արադարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ միջնորդության ներկայացման համար հիմք էր հանդիսացել այն, որ  Դատավորը քննության առնելով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերստին քննարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ մերժել էր այն:

Ըստ Արդարադատության նախարարության՝ դատավորը իրարամերժ որոշումներ էր կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում:

Մինչդեռ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորի կողմից թույլ չի տրվել խախտում և մեղադրյալին երկրորդ անգամ չկալանավորելու  վերաբերյալ որոշում կայացնելիս դատավորն առաջանորդվել է այնպիսի տվյալներով, որոնք մինչ այդ իրեն հայտնի չեն եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել